Քաբուլում պայթյունից յոթ մարդ է զոհվել
Մարտի 9-ին Քաբուլում գտնվող շիաների մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ «Իզվեստիա»-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նաջիբ Դանիշին։
Ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն, երբ իրավապահները փորձել են նրան ձերբակալել: Արդյունքում սպանվել է մեկ ոստիկան և վեց քաղաքացի: Եվս յոթ մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Աֆղանստանում զինյալների հարձակումից ոստիկաններ ու զինվորականներ են զոհվել
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա