Ձյան առատ տեղումների պատճառով Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների, ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Նախարարությունից վարորդներին հորդորում են կուտակումներից զերծ մնալու նպատակով առաջիկա օրերի ընթացքում խուսափել նշված ավտոճանապարհով եթևեկելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են