Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին «Արսենալ»-ի կազմում իր առաջին գնդակը խփեց։
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլան»-ն իր հարկի տար էր ընդունել է «Արսենալ»-ին: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով՝ ի օգուտ «Արսենալի»։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին Լոնդոնում:
Հայազգի ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Լավ եմ զգում, որ հաշվիը բացվեց իմ առաջին գոլով»։
«Զինագործների» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հենրիխ Մխիթարյանն ասել է. «Առաջին խաղակեսում շատ լավ խաղացինք: Երկրորդում այդքան էլ լավ չկենտրոնացանք։ Բայց ամենակարևորը «Արսենալը» երկու գնդակի առավելություն ունեցավ: Այժմ մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ խաղին `«Ուոտֆորդի» դեմ, ապա կրկին «Միլանի»: Հիմա մենք գիտենք, որ երկրորդ խաղը մեզ համար հեշտ չի լինի, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջ գնանք»։
Խաղից հետո Whoscored.com-ը ներկայացրել է, որ Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասին: Նրա 47 փոխանցումից թիմակիցներին հասել է 83 տոկոսը: Հայազգի ֆուտբոլիստը կատարել է 2 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 5 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:
Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նա ստացել է 9.1 գնահատականը և ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:
Հարակից հրապարակումներ`
- Վենգեր. Մխիթարյանին ու Օբամեյանգին ժամանակ է պետք
- Մխիթարյանը խոսել է երեկվա հաղթանակից
- Մխիթարյան. Երջանիկ եմ Օբամեյանգի հետ նույն ակումբում խաղալու համար
- Մխիթարյան. Արսեն Վենգերն ավելի լավ է հասկանում իր ֆուտբոլիստներին
- Վենգեր. Ինձ չի զարմացրել Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի