«Հրապարակ». Ֆրանսիական Նիցցա քաղաքի հայկական համայնքում երկփեղկվածություն կա
«Հրապարակ»-ը գրում է, թե Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։
Նախօրեի գիշերը հոգևորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։ Կացարանը գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից։ Երբ հոգևոր հովիվը փորձել է կացարան մտնել, տեսել է, որ դռան կողպեքը փոխված է։
«Այս կոնֆլիկտը հին պատմություն ունի։ Հիշեցնենք, որ եկեղեցին իրենց ձեռքն են վերցրել թեմի ծխական խորհրդի անդամներ, թուրքահայեր Սամսոն Օզարարատը և Գրիգոր Աժդերհանյանը։ Համայնքում երկփեղկվածության խնդիրն առաջացել է դեռ 2012-ին, երբ կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը և չճանաչեց Էջմիածնից նշանակված թեմի առաջնորդին: Արդյունքում՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ այն զրկվեց «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»,- գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները