Ռուբեն Վարդանյան. Հայերը միշտ առանձնացել են աշխատասիրությամբ
Forbes Club-ի քննարկման ընթացքում ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ սկսած հայկական մշակույթից և ընտանեկան փողերը ժառանգելուց, վերջացրած Ռուսաստանի ֆոնդային շուկայում իրավիճակի կանխատեսումից։
Ռուբեն Վարդանյանը պատմել է, թե ինչպես է մի անգամ կնոջ և այն ժամանակ 13-ամյա որդու հետ քննարկել հարցը, թե ինչպես է ավելի լավ տնօրինել իրենց փողերը։
«Մենք ինքներս էինք ուզում գումարներ տրամադրել բավական լուրջ նախագծերի, այդ թվում՝ աշխարհն ավելի լավը դարձնել, որ մեր երեխաները լավ ապրեն։ Նա երկար-երկար լսեց և ասաց. «Հայրիկ, ես մի խնդրանք ունեմ. պարտքեր մի թող, խնդրում եմ»»,- պատմել է Վարդանյանը։
«Հայերը հավանաբար առաջիններից մեկն են սովորել ապրել անորոշության պայմաններում և հարմարվել, վերահարմարվել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում իրենց շուրջ։ Սա շատ կարևոր որակ է ձեռնարկատիրության համար, որովհետև մի կողմից դու պետք է կարողանաս հասկանալ շուրջդ տեղի ունեցողը, մյուս կողմից՝ պետք է օժտված լինես մեծ աշխատասիրությամբ՝ հաջողության հասնելու համար»,- ասել է նա։
Վարդանյանը հայկական ընտանիքների կենցաղում կարևորել է նաև կրթությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին