Թրամփը համաձայնվել է հանդիպել Կիմ Չեն Ինին
Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ղեկավարը ԱՄՆ նախագահին առաջարկել է անձնական հանդիպում, որին Դոնալդ Թրամփը համաձայնվել է։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տանը Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ին Յոնը։
Նա հայտարարել է, որ հյուսիսկորեացի առաջնորդը ցանկություն է հայտնել «հանդիպել Նախագահ Թրամփին հնարավորինս շուտ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ ղեկավարը համաձայնվել է՝ ավելացնելով, որ ցանկանում է անձնապես համոզվել նրանում, որ Կիմ Չեն Իենը հրաժարվել է իր միջուկային հավակնություններից և պատրաստ է դա անել «մինչև մայիս»:
Մինչ աժմ Հյուսիսային Կորեան պատրաստ է եղել հրաժարվել հակահրթիռային և միջուկային փորձարկումներից:
Հարակից հրապարակումներ`
- Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի առաջնորդին Փհենյան է հրավիրել
- Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «հրթիռային մարդ»
- Կիմ Չեն Ին. Հյուսիսային Կորեան դարձել է լիարժեք միջուկային տերություն
- Կիմ Չեն Ինը հրահանգել է նախապատրաստվել նոր հրթիռային փորձարկման
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում