«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը հեռահար պլան է մշակում եղբորորդուն Երևանի փոխքաղաքապետ դարձնելու համար
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Սամվել Ալեքսանյանը հեռահար պլան է մշակում` յուր եղբորորդի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի ղեկավար, թաղի խնդիրներից անտեղյակ Արտակ Ալեքսանյանին Երևանի փոխքաղաքապետ, ապագայի ծրագրերում էլ՝ քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ դարձնելու մասով:
«Ծրագրվում է, որ Արտակ Ալեքսանյանը մինչ քաղաքապետ «դառնալը» կզբաղեցնի Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի պաշտոնը, որը ևս Լֆիկի կադրն է, նախկինում Մալաթիայի թաղապետ է աշխատել: «Նյու-Բժեժինսկի» Սամվել Ալեքսանյանի մտքում Դավիթ Օհանյանը պետք է զբաղեցնի փոխնախարարի պաշտոն` որևէ նախարարությունում, կամ էլ դառնա Շենգավիթի թաղապետ (Լիմինդրովիչը վաղուց է աչք դրել իր ընտրատարածքի մաս դարձած թաղի վրա), իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա Արտակ Ալեքսանյանի տեղակալ, վարչական շրջանի կադաստրի պետի որդի Վալերի Մանվելյանը»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: