Կրասնոդարում գազի պայթյունից վեց անձ է տուժել
Կրասնոդարի հինգհարկանի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, շենքի արտաքին պատը փլվել է: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Այս միջադեպի հետևանքով տուժել է 6 անձ, նրանցից երկուսը երեխաներ են:
Կրասնոդարի քաղաքապետի օգնական Վլադիմիր Վերբիցկու խոսքերով՝ մարդիկ լքել են բնակարանները, նրանց ժամանակավորապես տեղավորել են N 16 դպրոցում:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակարանի տերը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Տուժածները հարևաններն են՝ երկու երեխաներ՝ իրենց ծնողների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները