Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ արգելված դեղամիջոցներ է օգտագործել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ 2015 թվականի «Ռոլան Գարրոսի» ժամանակ արգելված դեամիջոց է օգտագործել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ես հանդես չէի գա «Ռալան Գարրոսին» եթե ես այդ դեղամիջոցների թույլտվություն չունենայի: Այդ տարի ես շատ հիվանդ էի»,- ասել է թենիսիստուհին:
Նա նաև նշել է, որ միշտ վատ է վերաբերել դոպինգին:
«Ես երեխա ունեմ և երբեք չէի կարողանա նայել նրա աչքերին և ասել. «Մայրիկը վատ բան է արել»: Դա անպատասխանատվություն կլիներ: Ես հենց այդպիսի վերաբերմունք ունեմ դոպինգին»,- ասել է Ուիլյամսը: