Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը հայտնվել է YouTube-ում
Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն YouTube-ի իր էջում տեղադրել է Colors երգը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Այդ կոմպոզիցիան դառնալու է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը:
Բրիտանական The San-ը նշում է, որ երաժիշտը այս սինգլը վիդեոհարթակում տեղադրել է ավելի վաղ, քան այն վաճառքի կհանվի ամբողջ աշխարհում: Պաշտոնական պրեմիերան կկայանա մարտի 16-ին:
Դերուլոն Colors-ը կկատարի հունիսի 14-ին՝ Աշխարհի առաջնության բացման արարողությանը: Ֆուտբոլի 2018 թ. Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքներում, կեզրափակվի հուլիսի 15-ին:
Հարակից հրապարակումներ`
- ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի քառյակները
- Պուտինը հնարավոր է մասնակցի ֆուտբոլի աշխարհի գավաթի 2018-ի վիճակահանությանը