Հայաստանի չորս քաղաք՝ փոշու մեջ
Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Հրազդանում, Ալավերդիում, Արարատում օդում ընդհանուր փոշու չափը գերազանցում է սահմանված նորման:
Panorama.am-ին ԱՎԾ-ի տրամադրած տվյալների համաձայն, առավել փոշոտ է Գյումրիի օդը, այստեղ սահմանված նորման գերազացված է 2.2 անգամ, Արարատում՝ 1.2 անգամ, Ալավերդիում՝ 1.8 անգամ, Հրազդանում՝ 1.7 անգամ:
Վանաձորում ու Ալավերդիում օդում սահմաված նորման գերազանցում է նաև ծծմբի երկօքսիդը:
Ըստ ԱՎԾ-ի, Երևանի օդում դիտարկված բոլոր նյութերը նորմայի սահմաններում են:
Հիշեցնենք, որ 2017թ. ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում և պասիվ նմուշառման 217 դիտակետերում:
Մթնոլորտն աղտոտող նյութերի՝ փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի, գետնամերձ օզոնի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 17 130 փորձանմուշ, պասիվ նմուշառման դիտակետերից՝ օդի 19 364 փորձանմուշ, Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների պարունակությունների որոշման համար կատարվել է համապատասխանաբար 330 814 և 122 380 դիտարկում:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում օդում փոշին երկու անգամ գերազանցում է թույլատրելի նորման
- Երևանում փոշու, ծծմբի, ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիանները թույլատրելի նորմաների սահմաններում. ԱՎԾ