Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման օբյեկտներ կկառուցվեն. նախարար
Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու հարակից տարածքներում շուտով կսկսվեն սպասարկման հասարակական օբյեկտների շինարարական աշխատանքները: «Արցախպրես»-ին այս մասին հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի խոսքով, դրանցից մի քանիսի նախագծերն արդեն պատրաստ են:
«Այսօրվա դրությամբ կան մի քանի ընկերություններ և անձինք, որոնց կողմից ներկայացված նախագծերն արդեն իսկ հաստատված են: Որոշ հատվածներում էլ սկսվել են աշխատանքները: 2 խոշոր օբյեկտների շինարարությունն իրականացվելու է «Բեյզ Մեթլզ» ընկերության կողմից՝ մեկը՝ Տաք ջրի հատվածում և երկրորդը՝ Դրմբոնի հանքավայրի հարակից տարածքում: Հաստատված է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ճանապարհի աջ հատվածում՝ Դադիվանքի եկեղեցու հարակից տարածքում կառուցվելիք սպասարկման կետի նախագիծը: Մի քանի ֆիզիկական անձանց կողմից ևս ներկայացվել են նախագծեր, որոնք արժանացել են հավանության»,- ասել է Կ. Շահրամանյանը:
Նախարարն ավելացրել է, որ 1-2 տարվա ընթացքում ավտոմայրուղու հարակից տարածքներում լինելու են ժամանակակից չափանիշներին համապատասխան հասարակական տարբեր օբյեկտներ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները
- 100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
- Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը
- Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունն ավարտական փուլում է
- «Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցումը ռազմաքաղաքական նշանակություն ունեցող ծրագիր է»
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում