Քենիայում Թիլերսոնի ինքնազգացողությունը վատացել է
Քենիայում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռեք Թիլերսոնը հետաձգել է շաբաթ օրը նախատեսված միջոցառումը վատ ինքնազգացողության պատճառով:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Գոլդսթեյնը հայտարարել է, որ Թիլերսոնի վիճակը լարված աշխատանքի հետևանք է:
«Նա մի քանի երկար օրեր աշխատել է առանցքային հարցերի շուրջ, դրանցից մեկն էլ Հյուսիսային Կորեայի հարցն է»,-մանրամասնել է նա՝ չբացառելով, որ նախատեսված մի շարք միջոցառումներ ևս կարող են հետաձգվել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աֆրիկա կատարած այցի ընացքում՝ մարտի 6-13-ը Թիլերսոնն այցելելու է Չադ, Ջիբութի, Եթովպիա, Քենիա, Նիգերիա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում