Թուրքիան ԱՄՆ հնարավոր սանկցիաներին կհակադարձի
Թուրքիան պատրաստ է հակադարձել ԱՄՆ հնարավոր սանկցիաներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, ասել է Մևլութ Չավուշօղլուն:
Լրագրողների հարցին՝ ինչպես է Թուրքիան արձագանքելու հնարավոր պատժամիջոցներին, որոնք քննարկվում են ամերիկյան կոնգրեսում, Չավուշօղլուն ասել է. «Եթե ԱՄՆ-ն ցանկանա Թուրքիային պատժել սանկցիաներով, Թուրքիան կարձագանքի ոչ այնպես, ինչպես Ռուսաստանը կամ այլ երկրներ»:
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան անպայման պատասխան կտա:
«Հարկավոր չէ մեզ սպառնալ: ԱՄՆ-ն սպառնում է շատերին, ասում մոտավորապես հետևյալը՝ «Մի գնեք այս կամ այն երկրի գազը»: Այդպես չի կարող շարունակվել»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են