Նախագահը Բեռլինում կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես մրցաշարի պատվավոր հյուրի, այսօր պատիվ է վերապահվել կատարելու մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը։ Դրանից հետո աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը
- Սերժ Սարգսյանը շախմատի Հավակնորդների մրցաշարում կկատարի խորհրդանշական առաջին քայլ