
Ահաբեկիչները գնդակոծել են Արևելյան Գուտայի մարդասիրական միջանցքը
Ահաբեկչական խմբավորումների զինյալները գնդակոծել են մարդասիրական միջանցքը, որով խաղաղ բնակիչները լքում էի Արևելյան Գուտան: Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
«Զինյալները շարունակում են կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք փորձում են դուրս գալ Արևելյան Գուտայից: Նրանք կրակ վարում են նաև հումանիտար դադարների ժամանակ»,- ասել է նա:
Պաշտոնյան հայտնել է, որ նախորդ օրերին ոչ մի խաղաղ բնակիչ չի կարողացել լքել բնակավայրը: