Հնդկաստանում հրդեհի զոհ է դարձել 9 զբոսաշրջիկ
Հնդկաստանի հարավում Թամիլնադ նահանգի Կուրանգանի լեռնային գոտում տեղի ունեցած անտառային հրդեհի հետևանքով զոհվել է 9 զբոսաշրջիկ, 18–ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ANI գործակալությանը:
Ըստ աղբյուրի՝ զոհերի թվում կա մեկ երեխա: Ընդհանուր առմամբ՝ հրդեհից փրկվել է 27 մարդ:
Նշվում է նաև, որ մահացածների ազգային պատկանելության մասին տվյալներ չեն հաղորդում։
NDTV հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ զբոսաշրջիկները վերադառնալիս են եղել Կանանց միջազգային տոնի առթիվ կազմակերպված արշավից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածներն ու տուժածները տեղի բնակիչներ են եղել, սակայն պաշտոնապես չի հաստատվել այդ տեղեկությունը։