ՎիվաՍել-ՄՏՍ. Գնեք սմարթֆոն և մասնակցեք «KIA Rio X-Line» ավտոմեքենայի խաղարկությանը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հնարավորություն մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը:
Ընկերությունից հայտնում են, որ խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը:
«Հեռահաղորդակցության ժամանակակից ծառայություններից լիարժեք օգտվելու առումով սմարթֆոնը թերևս անփոխարինելի է: Միևնույն ժամանակ՝ թանկ սմարթֆոն ունենալն այդ ծառայություններից օգտվելու նախապայման չէ: Տարբեր նախասիրություններ ունեցող իր բաժանորդներին, որոնք մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կգնեն 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն, ընկերությունը նաև կընձեռնի «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին:
Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Ծանոթություններ
Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի ապրիլի 26-ից մինչև մայիսի 10-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Արգիշտի 4/1 հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում