Հարձակում Գերմանիայում թուրքերին պատկանող մզկիթների վրա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է մարտի 9-ին գիշերը Գերմանիայում տեղի թուրքական համայնքին պատկանող մզկիթիների վրա իրականացված հարձակումները։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին Լաուֆֆեն ամ Նեկար քաղաքներում։ Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ:
Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։
Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ-ոք չի ստանձնել։
Թուրքական կողմը Գերմանիայի իշխանություններից պահանջել է հայտնաբերել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում