Մարդկությանը սպառնում է նոր համաշխարհային ճգնաժամ. ԱՀԿ
Մարդկությանը սպառնում է նոր համաշխարհային ճգնաժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր գլոբալ համաճարակի մեծ հավանականության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այժմ գիտնականները ուսումնասիրում են ամենատարածված ախտածինները, որոնք կարող են հանգեցնել հիվանդությունների բռնկմանը: Ըստ նրանց՝ դրանք կարող են լինել ինչպես մարդկությանը հայտնի հիվանդություններ, օրինակ՝ էբոլա, լասսա և այլն, այնպես էլ առայժմ չնույնականացված վարակներ:
Նշվում է, որ այսպես կոչված «X-հիվանդության» առաջացման աղբյուրները բավական շատ են, դրանք թե մշտապես մուտացիայի ենթարկվող վարակներն են, ինչպես Զիկա վրուսը, այմպես էլ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա