Դեսպան Չելպակը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում
«Հայերն իրենց հավատարմության, աշխատանքի և Լեհաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ արժանացել են առանձահատուկ մոտեցման: Հպարտանում ենք, որ հայ համայնքի նկատմամբ նման վերաբերմունք կա, և հայերն այսօր Լեհաստանի արժանի քաղաքացիներ են ու ներգրավված են բոլոր բնագավառներում», - այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ այսօր Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չելպակի հետ հանդիպմանը։
ԱԺ հանրային կապերի վաչրության փոխանցմամբ՝ Բաբլոյանը մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ ընդգծելով փոխայցերի և պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացման դերն այդ հարցում:
Արա Բաբլոյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ փաստելով, որ այս խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Պավել Չելպակը նշել է, որ Լեհաստանը շահագրգռված է զարգացնել և խորացնել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը Հայաստանի հետ: Դեսպանի խոսքով՝ համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են խաղալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հիմնահարցի լուծմանը՝ նորանշանակ դեսպանը նշել է. «Որպես ԵՄ անդամ երկիր՝ Լեհաստանը շահագրգռված է պահպանել հավասարակշռությունն իր վարած արտաքին քաղաքականության մեջ»:
Դեսպան Չելպակը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում՝ նշելով, որ վավերացման ժամկետները պայմանավորված են որոշակի ընթացակարգով. նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ համաձայնագիրը կվավերացվի:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովն ընդգծել է Հայաստան-ԵՄ փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը Լիտվայի խորհրդարանի կողմից
- 2017-ի ամենամեծ նվաճումը կարելի է համարել Հայաստան-ԵՄ նոր համաձայանգրի ստորագրումը. Աննա Կարապետյան
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում էր. Վաչե Գաբրիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան