ԵՄ-ն կրկին երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել ևս կես տարով երկարաձգել պատժամիջոցները այն կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Բրյուսելի գնահատմամբ սպառնացել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը կամ մասնակցել ինքնիշխանության խախտմանը: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
150 անձի ու 38 կազմակերպության նկատմամբ պատժամիջոցները կգործեն մինչև 2018 թ. սեպտեմբերի 15-ը: «Իրավիճակի գնահատականը չի արդարացրել պատժամիջոցների ռեժիմի որևէ փոփոխություն»,- ասված է երկուշաբթի՝ մարտի 11-ին, տարածված հայտարարության մեջ:
Պատժամիջոցների երկարաձգման մասին պաշտոնական փաստաթղթերը կհրապարակվեն մարտի 13-ին: