Պուտինը պատմել է, որ իր պապը խոհարար է աշխատել Լենինի և Ստալինի մոտ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր հայրական պապը՝ Սպիրիդոն Պուտինը խոհարար է աշխատել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի մոտ, իսկ մորական կողմի պապը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցուցաբերել է կարեկցանք թշնամու հանդեպ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այո, պապս խոհարար է աշխատել առաջինը Լենինի մոտ, իսկ հետո Ստալինի մոտ՝ Գորկիում գտնվող մերձմոսկովյան տներից մեկում»,- պատմել է Պուտինը լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» նոր ֆիլմում, որը տեղադրվել է սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ ինքն անձամբ այդ տներում չի եղել, բայց «նրա հայրն ասել է, որ երբ պապը դեռ Ստալինի մոտ է աշխատել, նա գնացել է այնտեղ հյուր, նրան թույլ են տվել ներս մտնել, և տեսել է այդ ամբողջ կյանքը»:
Պուտինը նաև պատմել է, որ Ստալինի մահվանից հետո Սպիրիդոն պապն իր կնոջ հետ ապրել է Իլյինսկում։
«Զարմանալի է, որ նրանք բռնաճնշումների չեն ենթարկվել: Հավանաբար, հակառակը, նրանց գնահատում էին՝ հասկանալով, որ այդ մարդիկ հուսախաբ չեն անի»,- ընդգծել է Պուտինը։