Ստանիսլավսկու անվան թատրոնը՝ հանուն Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգման
ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մարտի 16-ին, ժամը 19:00-ին ներկայացնում է «Խաղաղության փողոցում» բեմադրությունը: Այս մասին տեղեկացնում են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Խաղաղության փողոցում» ներկայացման հեղինակն ու բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը: