Մահացել է Օլեգ Տաբակովը
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Դերասանը մահացել է հոսպիտալում՝ ընտանիքի անդամներով շրջապատված: Տաբակովը մի քանի ամիս շարունակ հիվանդանոցում էր:
Դեկտեմբերի վերջին դերասանին արհեստական կոմայի մեջ էին գցել, որպեսզի ներքին օրգաններից ծանրաբեռնվածությունը վերացնեն: Արտիստը շուտով ուշքի եկավ, սակայն ոչ մեկին չէր ճանաչում: Հունվարին արտիստին թոքերի արհեստական օդափոխության սարք էին միացրել:
Տաբակովը հայտնի է «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «12 աթոռ», «Դ՝Արտանյանն ու երեք հրացանակիրները», «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմերից: