Առողջություն 15:33 12/03/2018 Հայաստան

էլեկտրոնային առողջապահական համակարգը արտաքին մուտքերից և հարձակումներից պաշտպանված է. ԱՆ

էլեկտրոնային առողջապահական համակարգում քաղաքացու անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված են։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այդ դարան մուտք գործելու հասանելիություն ունեն միայն քաղաքացին, և իր բժիշկը` այն էլ պացիենտի համաձայնությամբ։

«Միաժամանակ, մուտքի բոլոր դեպքերը համակարգում գրանցվում և պահպանվում են, և քաղաքացին իր անձնական էջից կարող է վերահսկել դրանք։

Անձնական տվյալները պահպանվում են առաջատար ընկերությունների արտադրության հուսալի սարքավորումների վրա, համակարգն արտաքին մուտքերից և հարձակումներից պաշտպանված է տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում կիրառվող լավագույն գործիքներով։ Համակարգի հետ կապը ևս պաշտպանված և գաղտնագրված է։

Հավելենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգում հասանելի չեն նաև որևէ բժշկի, մասնավորապես  ստոմատոլոգի, այցելուների ցանկերը կամ նմանատիպ տեղեկություններ, որոնք կարող են համարվել առևտրային գաղտնիք։

Գյումրիի ստոմատոլոգները նշում են, թե համակարգ մտնելով և մուտքագրումներ անելով պարտադրվում է հավելյալ ժամանակ ծախսել և  աշխատանք կատարել, ինչն էլ կազդի ծառայության որակի վրա:

Նշենք, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17.09.2010թ. N 18-Ն հրամանի ստոմատոլոգիական կազմակերպությունները վարում են պացիենտների հաշվառման մատյաններ, մատուցված ծառայությունները գրանցում ստոմատոլոգիական քարտերում, որոնք պետք է պահպանվեն: Հիվանդի համար կարևոր այդ գրառումները կատարելու համար ևս որոշակի ժամանակ է պետք տրամադրել: Ավելին` էլեկտրոնային առողջապահական համակարգում գրառումները հնարավորինս ստանդարտացված և հեշատացված են։ Միաժամանակ, Էլ. առողջապահական համակարգի ներդրմամբ նախատեսվում է վերացնել թղթային գրանցումները։ 

Կարծիք է հնչել, թե իբր ստոմատոլոգին այցելելու համար նույնականացման (ID) քարտ է պահանջվելու։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նույնականացման քարտ պահանջվում է, եթե պացիենտը ցանկանում է համակարգում գրանցել իր անձնական էջը։ Սա զուտ բարձր անվտանգություն ապահովելու նպատակ ունի։
Իսկ բժիշկը պացիենտին համակարգում կարող է որոնել և գտնել մուտքագրելով նրա անունը, ազգանունը և ծննդյան թիվը: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր չէ նրան համակարգի կիրառմամբ սպասարկելու համար։

Ծրագիրը, բացի պարտականություններից, բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում, ինչը նշանակում է աշխատանքի ավելի արդյունավետ` հետևաբեր և ավելի ծախսարդյունավետ կազմակերպում։ 

Մարդակենտրոն այս համակարգը ժամանակի ընթացքում մեր քաղաքացիների համար բազմաթիվ հնարավորություններ կստեղծի` առցանց հերթագրում մասնագետի  մոտ, նրա աշխատանքի գնահատում, էլեկտրոնային դեղատոմսի կիրառում, անաշխատունակության թերթիկի ստացում և այլն։  Քաղաքացին ստիպված չի լինի տանը պահպանելու տարատեսակ անձնական բժշկական հետազոտությունների թղթային տարբերակները։

Էլեկտրոնային առողջապահական համակարգը շարունակաբար բարելավվում է, ինչի համար շատ կարևոր են գործնականում այն կիրառող օգտատերերի կարծիքներն ու առաջարկները։ Ինչպես մինչև այժմ, ստոմատոլոգների և մյուս բոլոր օգտատերերի առաջարկությունները ևս հընթացս կքննարկվեն և հնարավորության դեպքում կներառվեն ծրագրային ապահովման հետագա թարմացումներում։

Միաժամանակ,  դժվար է այսօր պատկերացնել բժիշկ-ստոմատոլոգի, ով չի տիրապետում համակարգչային տեխնոլոգիաներին, չունի անձնական համակարգիչ և ցանկություն չունի  համացանցի միջոցով կատարելագործելու իր մասնագիտական և գործնական հմտությունները:
Այնուամենայնիվ, նախարարությունը մշտապես պարտրաստ է քննարկելու, թե ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածության կամ ծախսերի հետևանքով կարող են լինել ծառայության թանկացումներ։ Կառուցողական քննարկումների դեպքում միշտ հնարավոր է այն կանխելու ճանապարհներ գտնել։

Ըստ ժամանակացույցի Երևանում և մարզերում էլ. Առողջապահական համակարգի 2500 օպերատոր արդեն իսկ դասընթացներ է անցել։ Այժմ մեկնարկում է բուժաշխատողների, այդ թվում՝ ստոմատոլոգների ուսուցումը։ Նրանց կներկայացվի, թե ինչպես, ինչ տվյալներ պետք է մուտքագրել և ինչպես օգտվել ոչ բարդ համակարգից։

Այս փուլում ստոմատոլոգիական կազմակերպություններին և դեղատներին նամակով ծանուցվել է գրանցվել համակարգում և տալ մուտքագրող օգտատերերի անուն, ազգանունները։ Նպատակը   առողջապահական բոլոր կազմակերպություններին ցանցում ընդգրկելն է, որպեսզի մարդու առողջության էլեկտրոնային քարտն ամբողջական լինի։  

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդիպումներ է նախատեսել  ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում` Շիրակի մարզի ստոմատոլոգիական կազմակերպությունների հետ: Սահմանված ժամանակացույցով կայանալիք հանդիպումների ընթացքում նրանց առավել հանգամանալից տեղեկատվություն կտրամադրվի Էլ-առողջապահության համակարգի առանձնահատկությունների և առավելությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղում պարզաբանումներ կտրվեն բարձրացվող հարցադրումներին»,- ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}