Արևային պանելներ՝ առաջնագծում
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ արևային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում:
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու:
«Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մ. Հովհանիսյանը:
«Արփի Սոլար» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է, որ համագործակցության շրջանակում պատրաստվել է 25 շարժական համակարգ, յուրաքանչյուր լրակազմի համար:
«Մարտկոցի օգտագործվող օրական պաշարը 960 Վտժ է, արևային համակարգի օրական միջին ակնկալվող էներգիան՝ 1170 Վտժ»,-մանրամասնում է ընկերությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արևային ջրատաքացուցիչ՝ գազի և փայտի վառարանների փոխարեն
- ՀՀ-ում 2 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ օգտվում է արևային ջրատաքացուցիչներից. փոխնախարար
- Պատրաստվում է Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի կառուցման ծրագիր
- Լևոն Գալստյան. Եթե օգտագործենք մեր արևային պաշարը, ապա կապահովենք էներգետիկ անվտանգություն