Բասկետբոլ, Երևան-2800. «Ուրարտուն» պարտությամբ մեկնարկեց
Նախկին «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է «Երևան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը: Երևանի «Ուրարտուն» հանդիպել է «Գազպրոմ Մոսկովսիին» և զիջել 65:93 հաշվով (15:18, 9:25, 26:28, 15:22):
Խաղի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել մոսկովյան ակումբի բասկետբոլիստ Սերգեյ Բիկովը (22 միավոր): «Ուրարտուի» կազմում ամենից շատ միավորներ վաստակել է Էդգար Բաբայանը (20 միավոր):
Մյուս խաղում Թբիլիսին ներկայացնող «Հունդայի» ակումբը 106:65 հաշվով առավելության է հասել Թեհրանի «Արարատ» ակումբի նկատմամբ:
Վաղը միմյանց հետ կխաղան` «Ուրարտու»-«Արարատ», «Գազպրոմ Մոսկովսկի»-«Հունդայի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան