Ավստրալացի կինն իրենից մեծ ձուկ է բռնել
Տարեց բրիտանուհին՝ Սյու Էլկոկը, մեծ ծովային պերկես է բռնել, որը չափերով իրենից էլ մեծ է եղել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: 68-ամյա կինը ձկնորսության է գնացել որդու հետ, ով ապրում է ավստրալական Պերտ քաղաքում:
Նա նշել է, որ միանգամից հասկացավ՝ մեծ ձուկ է բռնել: Ձուկը ջրից դուրս բերելու համար 40 րոպե է պահանջվել. Նրան օգնել են որդին ու ևս երկու ձկնորս: Պերկեսը կշռել է մոտ 60 կիլոգրամ, երկարությունը եղել է 162 սմ, ինչը 5 սմ-ով ավել է կնոջ հասակից:
«Երբ նա գլուխը ջրից հանեց, ես ուղղակի չէի հավատում, որ այդքան մեծ է. ասես ոչ մեծ բազկաթոռ լիներ»,- պատմել է կինը: Կինը որդուն օգնել է ձուկը մասերի բաժանել, որպեսզի սառնարանում տեղավորեն: Նա հուսով է, որ իր ընտանիքը մեկ ամիս կսնվի իր որսից պատրաստված ճաշատեսակներով: