Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Կրամնիկին
Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում երեկ կայացել են երրորդ տուրի պարտիաները: Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ից, Լևոն Արոնյանը շատ անհաջող անցկացրել է ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամինիկի հետ պարտիան և սպիպված եղել ընդունել պարտությունն արդեն 27-րդ քայլում:
Երրորդ տուրի արդյունքները. Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ՝ 0:1, Ֆաբիանո Կարուանա-Շահրիյար Մամեդյարով, Սերգեյ Կարյակին-Ալեքսանդր Գրիշչուկ, Ուեսլի Սո-Դին Լիժեն՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը երեք տուրից հետո. 1. Կրամնիկ՝ 2.5 միավոր, 2-3. Կարուանա, Մամեդյարով՝ 2-ական, 4-5. Դին Լիժեն, Գրիշչուկ՝ 1.5-ական, 6-7. Արոնյան, Կարյակին՝ 1-ական, 8. Սո՝ 0.5:
Այսօր մրցաշարում ընդմիջման օր կլինի:
Մարտի 14-ին՝ չորրորդ տուրում միմյանց հետ կխաղան՝ Կարյակին-Արոնյան, Կրամնիկ-Կարուանա, Գրիշչուկ-Դին Լիժեն, Մամեդյարով-Սո: