Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վերջինս Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական խմբավորման՝ «Գորշ գայլերի» նշանը։
Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղաքական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որն այժմ համագործակցում է Էրդողանի կուսակցության հետ։
«Մի՛ բարկացեք ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի վրա։ Մենք զգուշացնում էինք։ Էրդողանն այսօր հայտարարեց այն, ինչն արդեն հայտնի էր։ Որտեղից ո՞ւր ենք հասել»,-գրել է Փայլանը։
Էրդողանը, վերոնշյալ ժողովի ժամանակ «գորշ գայլերի» նշանը ցույց տալով, վանկարկել է. «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն, մեկ հայրենիք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան