Թուրքերն Աֆրինում պաշարել են քրդերին
Աֆրինը, որտեղ Թուրքիան շարունակում է քրդերի դեմ գործողությունը, պաշարվել է։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով թուրքական գլխավոր շտաբին։
Պաշարումը սկսվել է երկուշաբթի, վերահսկողություն է սահմանվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա։ Հաղորդվում է, որ գործողության սկզբից չեզոքացվել է 3393 ահաբկիչ։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը և նրան օգնող «Սիրիական ազատ բանակի» ջոկատները միջանցք են ստեղծել քաղաքի հարավային թաղամասերից խաղաղ բնակչության տարհանման համար։
Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնում հայտարարել են, որ պաշարված է ոչ միայն Աֆրինը, այլ նաև հարևան քաղաքը և 90 գյուղեր։ Ընդհանուր առմամբ, զինվորականների շրջափաման մեջ է գտնվում 700 հազար մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆրին է ուղևորվում քրդական հետևազորը՝ զինված հրաձգային զենքերով։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը պատրաստ են մտնել Աֆրինի կենտրոն
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Աֆրինում գործողության ավարտի ժամկետները
- Թուրքիան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել
- Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Աֆրինում մեկ օրում 58 զինյալ ոչնչացնելու մասին
- Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս Աֆրինը շրջափակելու մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին