Նալբանդյանը կմնա ԱԳ նախարարի պաշտոնում, նա Լավրովի սիրելին է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները արդեն տևական ժամանակ է՝ փորձում են ազատվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Բայց նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սիրելին է, և Լավրովը չի ցանկանում Նալբանդյանի փոխարեն այլ մարդու տեսնել այդ պաշտոնում»:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ 2016թ. օգոստոսին նրան մեդալ տվեց՝ այդպիսով պաշտպանելով սեպտեմբերին նոր ձևավորվող կառավարությունից դուրս մնալու հեռանկարից: Հայաստանի իշխանությունը, չցանկանալով հակադրվել Լավրովին, Նալբանդյանին թողնում է ԱԳ նախարարի պաշտոնում, բայց նախարարության ղեկավարումը հանձնելու են այլ մարդու, որը կոչվելու է գլխավոր քարտուղար»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները