Ինչ ելք կունենա «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, թե «Երկիր ծիրանի» խմբակցություը պատրաստվում է ավագանու հաջորդ նիստին հանդես գալ նախաձեռնությամբ՝ առաջարկելով Մյասնիկյան արձանի մոտակայքում հուշարձան տեղադրել՝ նվիրված 2008-ի Մարտի 1-ի ողբերգության հետևանքով սպանված 10 զոհի հիշատակին:
«Հուշարձան տեղադրելու այդ նախաձեռնությանը ՀՀԿ-ն արդեն դեմ է արտահայտվել: Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան տեղադրելու նախաձեռնության շուրջ, պարզվում է կոնսենսուս չկա նաև ավագանու «Ելք» խմբակցությունում: Մեր տեղեկություններով՝ նախաձեռնությանը կտրականապես դեմ են հատկապես դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամները: Նրանց պնդմամբ՝ նախաձեռնության հիմնավորման մեջ չկան հստակ ձևակերպումներ: Ավելին՝ ներկայացված ձևակերպումներով փորձ է արվում նսեմացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերն ու մասնակցությունը, մեղսակցությունը Մարտի 1-ի սպանդին»«- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները