Նիկոլ Քիդմանը նորից կխաղա հեռուստասերիալում
Օսկարակիր Նիկոլ Քիդմանը կրկին կխաղա հեռուստասերիալում, գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին:
Նոր հեռուստասերիալի պրոդյուսերն է Դևիդ Քելլին: Նա և Քիդմանն արդեն մեկ անգամ համագործակցել են «Մեծ փոքր ստեր» նախագծի շրջանակում: Ինչպես այդ հեռուստասերիալը, այնպես էլ նորը կարտադրվի HBO ընկերության կողմից:
Քիդմանը նոր հեռուստասերիալում կխաղա հաջողակ հոգեթերապևտի դերը: Նա ունի նվիրված ամուսին, տղան սովորում է Նյու Յորքի էլիտար դպրոցներից մեկում: Ըստ սցենարի՝ հերոսուհու կյանքում սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում իր առաջին գրքի հրապարակումից հետո: