Արցախը ռեկորդային՝ 15.6 տոկոս ՀՆԱ-ի աճ է արձանագրել. ԱՎԾ
Անցած տարի Արցախի Հանարապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է շուրջ 272 մլրդ 100 մլն դրամ` 2016թ. 229 մլրդ 700 մլն դրամի փոխարեն:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 15.6 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 2.5 տոկոս՝ 2016թ. համապատասխանաբար 9.2 տոկոսի և 0.5 տոկոսի փոխարեն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1 մլն 855 հազ. 900 դրամ, կամ 3 հազ 844.7 ԱՄՆ դոլար կամ 3 հազ 403.8 եվրո` 2016թ. 1 մլն 577.3 հազ. դրամի կամ 3 հազ. 282.7 ԱՄՆ դոլարի կամ 2 հազ 965.7 եվրոյի դիմաց:
ՀՆԱ-ի արձանագրված 15.6 տոկոս հավելաճի տեմպի 11.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 3.7 տոկոսային կետը` առևտուր և ծառայությունները, 0.9 տոկոսային կետը` գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը և 0.1 տոկոսային կետը` շինարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան