Բաբլոյանը և Կոսաչովը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության և փոխշահավետ համագործակցության դերը
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակության հետ այսօր հանդիպմանը ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-ռուսական միջպետական և միջխորհրդարանական համագործակցության խորացմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը նշել է, որ խորհրդարանների միջև փոխգործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգում: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքը, որը հարթակ է երկու երկրների օրենսդիրների երկխոսության համար և հնարավորություն է տալիս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մեծ շրջանակ:
Արա Բաբլոյանը կարևորել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում և նշել, որ այս գործում մեծ է օրենսդիր մարմինների համապատասխան հանձնաժողովների և բարեկամական խմբերի գործունեության դերը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. շփման եզրերը և օրակարգերը հաճախ են համընկնում:
Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել օրվա առաջին համատեղ նիստում քննարկված հարցերը և նշել, որ նիստերի օրակարգում ներառված են երկու երկրների անվտանգությանը, ռազմավարական գործընկերությանը և միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Պարոն Կոսաչովը նույնպես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության և փոխշահավետ համագործակցության դերը միջազգային կառույցներում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդգրկված են մոտ յոթ վեհաժողովի կազմում. հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սա պատահական համընկնում չէ, խոսքը ընդհանուր հետաքրքրությունների մասին է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին