«Տաբակերկայում» մեկ շաբաթ ներկայացումներ չեն լինի
Ռուս դերասան Օլեգ Տաբակովի մոսկովյան թատրոն-ստուդիայում՝ «Տաբակերկայում», ամբողջ շաբաթ ներկայացումներ չեն լինի: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Մենք պատրաստվում ենք Դանիիլ Խարմսի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մալգիլ» ներկայացմանը, որը նշանակված է մարտի 20-ին: Այդպես պատահել է նաև Օլեգ Նիկոլաևիչի ժամանակ, նա թայմ-աութ էր վերցնում, ներկայացումներ չէին ծրագրվում, բոլոր ուժերն ուղղվում էին նոր բեմադրության պատրաստմանը»,- ասել են թատրոնի լրատվական ծառայությունից:
Օլեգ Տաբակովը մահացել է մարտի 12-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո: