«BONHAMS» բրիտանական հնագույն աճուրդի տունը Երևանում կանցկացնի ռուսական արվեստի հավաքածուների գնահատում
«Bonhams» ընկերության առաջատար փորձագետ ու ռուսական արվեստի բաժնի տնօրեն` Դարյա Չերնենկոն մարտի 27-ին հրավիրում է ռուսական արվեստի հայ կոլեկցիոներներին՝ գեղանկարչության, դեկորատիվ-կիրառառական արվեստի նմուշների և սրբապատկերների անվճար և կոնֆիդենցիալ գնահատմանը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
Դարյա Չերնենկոյի համոզմամբ, Հայաստանում բավականին մեծ հետաքրքրություն կա միջազգային աճուրդի շուկային մասնակցելու համար:
«Հայաստանն իր գեղանկարչական դպրոցի հարուստ պատմությամբ, ունի հավաքածու ստեղծելու հնագույն ավանդույթ: Ամենահայտնի անունն, որն ասոցացվում է այս երևույթի հետ` Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր հավաքածուն հիմք հանդիսացավ Երևանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծմանը», - նշում է ոլորտի փորձագետը:
Ընկերության մասնագետների վստահմամբ, «Bonhams» տան հաճախորդների թվում են` Հայաստանի նշանավոր կոլիկցիոներները, բայց կազմակերպիչների համար նույնքան հետաքրքրական է համագործակցել աճուրդի տան նոր մասնակիցների հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաճախ դա այն ընտանիքներն են, որոնք սերնդեսերունդ հավաքում են 19-րդ եւ 20-րդ դդ. առավել նշանակալի ռուս գեղանկարիչների գործեր, «Faberge» և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, ռուսական էմալ, արծաթ, ճենապակի և ռուսական սրբապատկերներ: Նախաձեռնության նպատակն է` կոլեկցիոներների և աճյուրդի տան համատեղ աշխատանքն ու ինտեգրումը միջազգային արտ-գործընթացներին:
«Ռուսական արվեստ» ասելով, աճուրդային աշխարհը հաճախ հասկանում է միայն կայսրական ու սովետական Ռուսաստանի արվեստը, սակայն այն իր մեջ ներառում է նաև նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում` հայկական, վրացական, ուզբեկական, ուկրաինական արվեստները:
«Հայկական դպրոցը կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական և սովետական պատմության մեջ, - նշում է Դարյա Չերնենկոն, - Հայաստանը նվիրել է աշխարհին այնպիսի չգերազանցված վարպետներ, ինչպիսիք են` Հովհաննես Այվազյան /Իվան Այվազովսկի/, Մարտիրոս Սարյան, Ալեկսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Եղիշե Թադևոսյան, Դմիտրի Նալբանդյան և այլ նշանավոր տաղանդներ:
Այս նկարիչների աշխատանքները, որպես կանոն, ունեն մեծ աճուրդային հաջողություն», - հավաստիացնում է փորձագետը:
Միջոցառումը կանցկացվի մարտի 27-ին, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում: Արվեստի այն նմուշները, որոնց սեփականատերերը կցանկանան հանել աճուրդային վաճառքի, կներկայացվեն հունիսի 6-ին, Լոնդոնում` կայանալիք «Bonhams» ռուսական արվեստի հանրահայտ աճուրդում: