Սպանդանոցների պահանջի պատճառով Գեղարքունիքի մանկապարտեզներն այս տարվա ընթացքում միս ձեռք չեն բերել
Կառավարության որոշմամբ սահմանված պահանջը, ըստ որի պետական գնումներով միսը պետք է ձեռք բերել սպանդանոցներից, բարդացրել է իրավիճակը Գեղարքունիքում: Դրա պատճառով երեխաներն այս տարի մանկապարտեզում միս չեն կերել:
Նախադպրոցական տարիքի երեխաների սնման հարցերը քննարկելու նպատակով սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն այսօր այդ մարզում հանդիպել է մանկապարտեզների աշխատակիցների հետ, վերջինները պատմել են, որ այս տարվա սկզբից իրենք միս չեն գնել, քանի որ մարզում գործող սպանդանոց չկա:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ երեխաները զրկված են մսից: Հասկանալի է, որ փոքր մանկապարտեզնեը չեն կարող մի քանի կգ մսի համար հասնել հարևան Կոտայքի մարզում գտնվող սպանդանոց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սննդագետը:
Պատասխանատվությունն իրենց վրա չվերցնելու համար մանկապարտեզներն ուղղակի հրաժարվել են միս ձեռք բերել, արդյունքում տուժել են երեխաները:
«Սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը կազմելիս, մեխանիզմները մշակելիս պարտադիր պետք է հաշվի առնվեն տեղային առանձնահատկությունները: Ես ընդունում եմ, որ շատ կարևոր են քայլեր իրականացնել բարեփոխումների, բայց կարծում եմ՝ այն մարզերում, որտեղ սպանդանոցներ չկան, կառավարության որոշմամբ այդ մարզերին պետք է բացառություններ արվեին, մինչև սպանդանոցային համապատասխան պայմաններ ստեղծվեն»,-նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցների ծրագրի պատասխանատուն բացառում է այդ ոլորտում կոռուպցիան ու մենաշնորհները
- Փորձում են դյուրացնել սպանդանոցներ-տնտեսվարողներ գործընթացը
- Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
- Բաբկեն Պիպոյանը՝ սպանդանոցների մասին. Ստեղծվում է շատ լուրջ կոռուպցիոն սխեմա
- Չկա համոզմունք, որ սպանդանոցները հասանելի կլինեն գյուղացիներին. Նիկոլ Փաշինյան
- ՍԱՊԾ պետ. Ոչ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու դեպքում սպառնում է տուգանք
- ՍԱՊԾ. Կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ
- Իշխան Կարապետյան. Սպանդանոցային ծրագրի մասնակցության աշխուժությունը ոգևորիչ է
- Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան