Չծնված երեխային սպանելու համար 30 տարով ազատազրկված կինը դուրս է եկել բանտից
Սալվադորում աբորտի համար 30 տարվա ազատազրկման դատապարտված կինը վաղաժամկետ ազատ է արձակվել: Նա բատում մնացել է 15 տարի: BBC News-ի փոխանցմամբ, երկրի գերագույն դատարանն է նման որոշում կայացրել:
Մայրի Վերոնիկան դատապարտվել էր 2003-ին՝ իր չծնված երեխային սպանելու մեղադրանքով: Կինը դատարանում էլ իր մեղքը չի ընդունել, նա վստահեցրել է, որ տեղի ունեցածը վիժում է:
Բանտից դուրս գալիս նրան դիմավորել են ծնողները, հարազատները, լրագրողները, ակտիվիստները: Կինը հայտարարել է, որ սկսելու է ուսումնասիրել իրավաբանություն:
«Ես երջանիկ եմ, որ նորից ընտանիքիս հետ եմ: Ես ուզում եմ սովերել իրավաբանություն, հասկանալու, թե ինչ պատահեց ինձ հետ և օգնելու այլ կանանց»,-ասել է նա: