Կես միլիոն դոլարով վաճառվել է Ալբերտ Էյնշտեյնի ջութակը
Ջութակը, որը նախկինում պատկանում էր ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնի, Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 516,500 դոլարով: Այս մասին գրում է eurasiadiary.com-ը:
Ջութակը վաճառվել է մեկնարկային գնից 3 անգամ թանկ:
Երաժշտական գործիքը 1933 թվականին Էյնշտեյին նվիրել է ամերիկացի երաժիշտ Օսկար Սթեջերը: Ջութակը պատրաստել է Սթեջերը և վրան փորագրել. «Պատրաստված է աշխարհի լավագույն գիտնական, պրոֆեսոր Ալբերտ Էյնշտեյնի համար: Օսկար Սթեջեր, 1933թ. փետրվար, Փենսիլվանիա»: