Նախօրեին Արևելյան Գուտայից ևս 147 խաղաղ բնակիչ է հեռացել
Արևելյան Գուտայից մարտի 13-ին հումանիտար միջանցքով 147 խաղաղ բնակիչ է դուրս եկել:
«Մենք հետևել ենք 147 խաղաղ բնակչի տեղաշարժին, այդ թվում նաև 10 ծանր հիվանդների: Դրանց թվում հիմնականում կանայք ու երեխաներ են Դումայից»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունը պատրաստ է տեղահանվածներին օգնություն ցույց տալ և նրանց ապաստան տրամադրել: Առաջիկա օրերին ծրագրում են Արևելյան Գուտա ուղարկել ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյունը:
Դյուժարիկը ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար գերակայություն է շարունակում մնալ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձևի իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչները գնդակոծել են Արևելյան Գուտայի մարդասիրական միջանցքը
- Երկրորդ հումանիտար օգնությունը հասել է Արևելյան Գուտա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան