Արդարադատության նախարարը լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ
«Այսօր յուրաքանչյուր անձ կախում է իր կրծքից մի բեյջ, անունը դնում է elak.am կայքի լրագրող և ասում՝ խնդրում եմ, թույլ տվեք, ես մուտք գործեմ քրեակատարողական հաստատություն»,-անդրադառնալով ՔԿՀ-ներ լրագրողների մուտքի դժվարություններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արադարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա հորդորեց չմոռանալ, որ ՔԿՀ-ն հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի և պահանջում է հատուկ վերաբերմունք:
Դ. Հարությունյանին շատ է մտահոգել Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի լրագրողի պատրաստած ռեպորտաժն ազատազրկված կանանց մասին:
«Կարծում եմ՝ դա անթույլատրելի է: Լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, քանի որ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որը տեղի է ունեցել Հ1-ի կողմից»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին