Արման Թաթոյան. Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել
Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել: Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Դա ինձ համար ընդունելի չի լինի»,-ասաց Պաշտպանը:
Թաթոյանի խոսքով, օրեր առաջ իր աշխատակազմը միտում է նկատել լրագրողին օտարացենել պետական համակարգից, նա դա վտանգավոր է համարում, նշում, որ պետք է ամեն ինչ անել, նման ընկալում չձևավորվելու համար:
«Լրագրողը կատարում է հանրային գործառույթ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության նիստերի դռնփակ անցկացնելու որոշմանը, ապա Թաթոյանի խոսքով, իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը:
«Երկրների ճնշող մեծամասնությունն իսկապես նիստերն ուղիղ չի հեռարձակում»,-ասաց պաշտպանը՝ նկատելով, որ որոշ երկրներում նիստերին նախորոդում կամ հաջորդում են ճեպազրույցներ:
Թաթոյանն այս առումով ընդգծեց, որ ի տարբերություն գործադիր մանրմնի, Երևանի ավագանին ընտրովի մարմին է:
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Օհանյան. Լրագրողները, խմբագիրները պետք է միասնական ու լուրջ պայքար մղեն
- Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
- ԿԳ նախարարը կողմ է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան