
Մեգան Մարքլը՝ թագավորական ընտանիքի ամենագեղեցիկ կին
Մեգան Մարքլը թեև դեռ պաշտոնապես չի դարձել արքայազն Հարրիի կինը և ստացել արքայադստեր կամ դքսուհու տիտղոսը, սակայն թագավորական ընտանիքի ամենագեղեցիկ ներկայացուցիչների վարկանիշում «հաղթել» է, գրում է Hello ամսագիրը:
Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնում աշխատող դոկտոր Ջուլիան դե Սիլվան համեմատել է բրիտանական արքայական ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչների՝ Մեգան Մարքլի, Քեյթ Միդլթոնի, Զարա Ֆիլիպսի, արքայադուստր Բեատրիսի և Եվգենիայի արտաքինները:
Գնահատելիս բժիշկն օգտվել է ոսկե հարաբերակցության սկզբունքից: Ըստ դոկտոր Ջուլիան դե Սիլվանի՝ Մեգանի դեմքը 98,5 տոկոսով համապատասխանում է կատարյալ համամասնություններին: Նա հատկապես նշել է Մեգանի իդեալական քիթը: Երկրորդ տեղում հայտնվել է Քեյթ Միդլթոնը, որի արտաքինը համամասնություններին համապատասխանում է 86,8 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին