Նախագահի և վարչապետի ընտրությունը Հայաստանի սուվերեն ընտրությունն է. Կոնստանտին Կոսաչով
Նախագահի և վարչապետի ընտրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է։ Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին հարցին։
«Մենք, իհարկե, ուշադրությամբ հետևել ենք սահմանադրական բարեփոխումների քննարկումների ընթացքին և կարծում ենք, որ այն աջակցություն ունի Հայաստանի ժողովրդի կողմից։ Այս մասին են վկայում համաժողովրդական կամարտահայտության արդյունքները։ Այս տեսակետից Ռուսաստանի համար սա Հայաստանի ընտրությունն է, որը, անխոս, Ռուսաստանը հարգում է»,- ասաց ռուս պաշտոնյան։
«Ինչ վերաբերում է կադրային որոշումներին, մենք դրանք չենք մեկնաբանում մինչ այն պահը, երբ դրանք չեն կայանում։ Վստահ եմ, որ այն կկատարվի ժողովրդավարական ճանապարհով՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, և միանգամայն կհարգվի Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասաց Կոնստանտին Կոսաչովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան