Հունվարին պանրի և մածունի արտադրությունն աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 1 012.5 տոննա պանիր, ինչը 2017թ-ի համեմատ աճել է 4.7%-ով։
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ այս տարվա հունվարին 28.3%-ով ավելացել է նաև մածունի արտադրությունը. եթե 2017 թ-ի հունվարի հանրապետությունում արտադրվել է 386.4 տոննա մածուն, ապա 2018թ-ի հունվարին՝ 495.8 տոննա:
Նշված ժամանակահատվածում 79 տոկոսով ավելացել է նաև կաթնաշոռի արտադրությունը՝ կազմելով 92.7 տոննա:
Վիճակագրության համաձայն՝ հունվարի 8.8%-ով նվազել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 335.1 տոննա, 8.1%-ով ՝ կաթի արտադրությունը և կազմել 17 034.6 հազար: