Էդվարդ Նալբանդյանը կայցելի Դանիա
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը Շվեդիայում ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը
- Հայաստանի արտգործնախարարը կայցելի Շվեդիա
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա