Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետը
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից ներկայացնում են ուղերձը, որտեղ ասված է.
«Ճապոնիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը կարևոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, և Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար հուսալի գործընկեր է և հավատարիմ `այնպիսի հիմնարար արժեքների ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում»:
Ընդգծելով հայ-ճապոնական փոխգործակցությունը մեծ ներուժը, վարչապետը Աբեն հույս է հայտնել, որ ապագայում երկկողմ կապերն ավելի կխորանան ու կամրապնդվեն:
Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահ ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի և Չեխիայի նախագահները
- Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
- Յագլանդը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
- Բելառուսի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Արցախի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին